Շատ եմ փոշմանել․ Լիլի Մորտոն՝ սարսափելի ողբերգության, հոր կորստի հետ չհաշտվելու և մայրանալու մասին

Описание к видео Շատ եմ փոշմանել․ Լիլի Մորտոն՝ սարսափելի ողբերգության, հոր կորստի հետ չհաշտվելու և մայրանալու մասին

Փոշմանել եմ կիսամերկ լուսանկարներիս համար. եթե պապան հիմա ողջ լիներ, ես կանեի՞ նման բան, թե՞ չէ. Մորտոն անկեղծացել է

Հաղորդավար, երգչուհի, մոդել Լիլի Մորտոն անկեղծացել է՝ խոսելով անձնական կյանքի մանրամասներից՝ հասնելով մինչև քաղաքականություն։

Մորտոյի խոսքով՝ այժմ շատ դեպքեր ու իրադարձություններ կան, որոնց համար զղջում է։ Պատասխանելով հարցին՝ հատկապես որո՞նք են դրանք, երգչուհին մատնանշել է իր կիսամերկ լուսանկարները։

«Այո՛, փոշմանել եմ կիսամերկ լուսանկարներիս համար։ Ինձ որ հարցնում են՝ ինչի՞ համար ես փոշմանել, հիմա ասում եմ՝ դա միակ դեպքն է եղել, որ փոշմանել եմ։ Շատ-շատ դեպքեր են եղել, որ փոշմանել եմ։ Մտածել եմ՝ եթե պապան հիմա ողջ լիներ, ես կանեի՞ նման բան, թե՞ չէ, թեկուզ ինչ-որ ֆոտոսեսիաներ։ Բոլոր աղջիկներին խորհուրդ կտամ, որ ցանկացած էդպիսի համարձակ քայլ անելուց առաջ շատ երկար մտածեն, որովհետև հետագա կյանքի համար մի քիչ վախենալու է։ Պետք է երկար մտածել»,- ասել է նա։

Այնուհետև Մորտոն խոսել է հոր մահից․ «Շատ ծանր եմ տարել, մայրս էլ է պատմում այդ մասին։ Հայրիկի բացը լրացնելու հետ կապված միշտ ինքս ինձ ասել եմ, որ պետք է կյանքում երջանիկ լինեմ, հիմա իմ կողքին կա տղամարդ, որն ամեն բացը լրացնում է։ Եթե ես իր հետ կարող եմ ինչ-որ թեմաններից խոսել, որի մասին կարող էի հորս հետ խոսել, լրացնում եմ այդ բացը իմ կողքի տղամարդու միջոցով։ Իմ ամուսինը իմ ընկերն է։ Երբ հայրիկս զոհվեց, մայրիկս հինգ անչափահաս երեխաների տանջվելով էր մեծացնում»։

Ըստ Լիլիի՝ մայրն իրեն ժամանակին հորդորել է սիրելի տղամարդուն ամբողջ կյանքում ամուր պահել կողքին, որնն էլ այժմ դարձել է իր կյանքի ամենակարևոր խորհուրդը։

Նա նաև անդրադարձել է քաղաքականության մեջ իր մասնակցությանը․ «Երբ տարիներ առաջ քաղաքականության հետ կապված փոքր մեջբերումներ էի անում, սկսեցին հարցնել՝ կարո՞ղ է մի օր քեզ տեսնենք քաղաքականության մեջ։ Ինչո՞ւ ոչ»։

AREG TV-ին կարող եք հետևել նաև facebook-ում
  / areggrigtv  
Հարցերի և առաջարկների համար՝ [email protected]

#AregTV

Комментарии

Информация по комментариям в разработке