«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ», 02-ը օգոստոսի, 2020

Описание к видео «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ», 02-ը օգոստոսի, 2020

Այսօր՝ «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման եթերում.

• Տավուշյան մարտերին հաջորդեցին թուրք-ադրբեջանական զորավարժությունները Նախիջևանում։ Հայաստանին ուղղված Թուրքիայի սպառնալիքներն ի՞նչ հունով կարող են ընթանալ, ի՞նչ զարգացումներ են սպասվում տարածաշրջանում։ Ռուսաստանյան РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանի հայտարարությունները։

• Հաղորդման հյուրն է արևելագետ, Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը։

• «Տավուշյան մարտական գործողություններով ևս մեկ անգամ ապացուցվեցին հայկական բանակի կարողությունները»,-Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի արձագանքն Ադրբեջանի ղեկավարի սպառնալիքներին։

• Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների կենսագրությունը՝ իրավապաշտպանների խոշորացույցի տակ։ Թեկնածուներից Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի որդու՝ Վահրամ Ավետիսյանի ընտրվելը կասկածի տակ է, նրա թեկնածությունը հաստատվել է Փաշինյանի գլխավորած կառավարության նիստում։ Իշխող մեծամասնության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի մեկնաբանությունը։

• Հայաստանում կորոնավիրուսի համաճարակը նահանջում է։ Պարետը չի բացառում արտակարգ դրության մեղմացում։

Կիրակնօրյա վերլուծականն այսօր՝ ժամը 20:00-ին, Հրայր Թամրազյանի հետ:

Դիտեք «Ազատություն» TV-ի եթերում՝ Ucom ցանցի 222 ալիքով, http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Комментарии

Информация по комментариям в разработке